ՆՈՆ ՍԹՐԵՍ ՖՈՐՏԵ

Ստեղծված է բաղադրիչների յուրահատուկ համադրությամբ՝ սթրեսին դիմակայելու համար:

Ազդեցությունը՝

Հանգստացնում և կարգավորում է նյարդային համակարգը՝ չառաջացնելով ցերեկային քնկոտություն: Հարստացնում է օրգանիզմը վիտամիններով և միներալներով, նպաստելով նրա կայունության պահպանմանը փսիխոէմոցիոնալ և սթրեսային իրավիճակներում, ինչպես նաև կանխում է նյարդային խանգարումները: Օգնում է հաղթահարել խրոնիկ հոգնածությունը, բարձրացնում է սերոտոնինի և նոր ադրենալինի /երջանկության և լավատեսության հորմոնների/ մակարդակը, նպաստում է հոգեվիճակի կարգավորմանը:

 Կիրառման ցուցումները՝

Սոմատիկ և նևրոտիկ ռեակցիաների վերականգնում և կանխարգելում / փսիխոէմոցիոնալ, սթրեսային ծանրաբեռնվածության ժամանակ/

Տագնապի զգացողություն, գերզգայուն վիճակ

Խրոնիկ հոգնածություն

Հիպերտոնիկ հիվանդության կոմպլեքս բուժում

Հետ սթրեսային թերապիա

Քնի խանգարում

Վեգետո-անոթային հիվանդություններ / այդ թվում՝ կլիմակտերիկ սինդրոմ /

Ֆիզիկական և մտավոր աշխատունակության անկում

Թողարկման ձև՝

30 դեղահաբ, յուր.՝ 1300մգ

Կազմը՝

 

Վիտամին В-1(Թիամին)

3 մգ

Վիտամին В-2(ռիբոֆլավին)

2 մգ

Վիտամին В-3(նիկոտինաթթու)                                 

20 մգ

Վիտամին В-4(խոլին)

5 մգ

Վիտամին В-5(պանտոտենաթթու)

15 մգ

Վիտամին В-6(պիրիդոքսին)

3 մգ

Վիտամին В-9(ֆոլաթթու)

400 մգ

Վիտամին В-10(պարա-ամինոբենզոյաթթու)

5 մգ

Վիտամին В-12(կոբալամին)

6 մկգ

Վիտամին Е(ալֆա-տոկոֆերոլ)

30 ՄՄ 

Վիտամին С(ասկորբինաթթու)

350 մգ   

Կալցիում (կալցիումի կարբոնատ)

130 մգ

Մագնեզիում (մագնեզիումի օքսիդ)

25 մգ   

Ցինկ

30 մգ

Կարմիր պղպեղի մզվածք

1.0 մգ

Եղինջի տերևների մզվածք

1.0 մգ

Երիցուկի ծաղիկների մզվածք

1.0 մգ

Սիբիրյան ժենշենի մզվածք

1.0 մգ

Խմելի մզվածք

1.0 մգ

Կատվախոտի արմատի մզվածք

100 մգ

Ցիմիցիֆուգի մզվածք

1.0 մգ

Պասիֆլորայի մզվածք

1.0 մգ

Շլեմնիկի մզվածք

1.0 մգ

Սրոհունդի մզվածք

25 մգ

Կիրառման եղանակը՝ մեծահասակներին 1 դեղահաբից, օրական 1-2 անգամ, ուտելու ընթացքում / կամ ըստ բժշկի ցուցման/:

Չի առաջացնում ցերեկային քնկոտություն

Չի ազդում տրանսպորտային միջոցների վարման վրա

Չի առաջացնում կախվածություն

Ընդունման տևողությունը՝ 1ամիս, անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել:

Հակացուցումները՝ գերզգայնություն որևէ բաղադրիչի հանդեպ: Չի կարելի ընդունել այլ սեդատիվ / հանգստացնող/ դեղամիջոցների հետ միաժամանակ:

Պահպանման պայմանները՝ պահպանել սենյակային ջերմաստիճանում, չոր և երեխաների համար անհասանելի վայրում:

Ի ՞նչ գիտենք մենք սթրեսի մասին                                                                                                                  Առօրյա բազմաթիվ խնդիրները և նույնիսկ հաճելի իրադարձությունները  կարող են սթրեսի առաջացման պատճառ դառնալ: Իսկ մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոչ լիարժեք քունը, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը` այն տարածված գործոններն են, որոնք նպաստում են դրան:

Սթրեսը - հիվանդությունների առաջացման հիմքն է

Հետազոտողները գտնում են, որ սթրեսը /80 % դեպքերում/ հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառը՝ այդ թվում սիրտ-անոթային, էնդոկրին, մաշկային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման և նույնիսկ՝ ինֆեկցիաների:

Սթրեսը կարող է պատճառ դառնալ նաև այնպիսի հոգեկան խանգարումների, ինչպիսիք են՝ տագնապը, դեպրեսսիան, անքնությունը:

Նոն սթրես ֆորտե-ն նվազեցնում է սթրեսի հետևանքները, ցուցաբերում է թեթև, բայց միևնույն ժամանակ էֆֆեկտիվ հանգստացնող ազդեցություն: Վերացնում է նյարդային գրգռվածությունը և անքնությունը, բարենպաստ ազդեցություն է ունենում քնի փուլերի հերթականության վրա: Կիրառվում է որպես սեդատիվ միջոց նևրասթենիայի, վեգետո-անոթային դիստոնիայի, տագնապային վիճակների, գերզգայուն և նյարդային խանգարումների ժամանակ: Նպաստում է սրտամկանի կծկման ուժեղացմանը և նվազեցնում նրա լարվածությունը: Ցուցաբերում է հակաառիթմիկ և հականևրոտիկ ազդեցություն: Կիրառվում է նյարդային լարվածության, քնի խանգարման, նախադաշտանային և կլիմակտերիկ սինդրոմների, միգրենի ժամանակ, սրտի իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդության բուժման կոմպլեքսում, կանխում է նյարդային բռնկումները: Պրեպարատի ընդհանուր հակասթրեսային ազդեցությունը պայմանավորված է Նոն սթրես ֆորտե ի բաղադրիչների յուրահատկությամբ, որոնք  թույլ չեն տալիս սթրեսի ռեցիդիվների զարգացմանը:

Սթրեսը առաջացնում է ֆոբիաներ /վախ/- հետևանքներից այն երկրորդն է՝ ըստ հաճախականության: Նոն սթրես ֆորտե-ն ստեղծված է մի շարք դեղաբույսերի և միկրոէլեմենտների հիմքի վրա, որոնք օժտված են բարձր հակաֆոբիային հատկությամբ, ինչպես նաև վերացնում են անհիմն լարված և անհանգիստ վիճակը: Միկրոէլեմենտների առկայությունն էլ նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը գլխուղեղի կեղևում:

Նոն սթրես ֆորտե-ն կարելի է ընդունել առանց բժշկի ցուցման, քանի որ դեղամիջոց չի հանդիսանում, այլ համարվում է բարձր էֆֆեկտիվությամբ օժտված բիոկոմպլեքս, որը չունի կողմնակի ազդեցություններ:

 

ՆՈՆ ՍԹՐԵՍ ՖՈՐՏԵ
previous product

ԳԻՆԿՈՊԱՄ

previous product
next product

ՎԻԶԻՖՈՐՏ

next product