Պրոբիոտիկ: Բիֆիդո և լակտոբակտերիաների աղբյուր , կենտրոնացված էնտերոսորբենտի վրա
Ազդեցությունը՝
Լակտոդոզ Նեո-ն նոր սերնդի պրոբիոտիկ է, որն իրենից ներկայացնում է բիֆիդո և լակտոբակտերիաների կենդանի ակտիվ շտամների համալիր, որոնք կենտրոնացված/անշարժացված են էնտերոսորբենտի վրա : «Լակտոդոզ ՆԵՈ»-ն պրոբիոտիկների անշարժացված ձև է, որը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել բիֆիդոյի և լակտոբակտերիաների պաշտպանությունը դրանց՝ ստամոքսով անցնելիս, որտեղ սովորական պրոբիոտիկները կորցնում են իրենց ակտիվության ավելի քան 90% - ը ։
Բակտերիաների կենսազանգվածի պաշտպանության անշարժացված ձևի առավելությունը նաև էնտերոսորբենտի թունազերծիչ ազդեցության մեջ է, որը ապահովում է աղիներից տոքսինների, անավարտ նյութափոխանակության արգասիքների և պաթոգեն մանրէների ադսորբցիան և դուրսբերումը:
Դրանով դրսևորվում է «Լակտոդոզ ՆԵՈ»-ի կրկնակի ազդեցությունը, որը թույլ է տալիս նվազեցնել ընդունման կուրսը մոտ մեկուկես-երկու անգամ:
Բակտերիաների անշարժացման համար կրող (էնտերոսորբենտ ) է հանդիսանում խնձորի պեկտինը, որն օգտագործվում է մարմնի ինտոքսիկացիան վերացնելու համար `աղիքից դուրս է բերում տարբեր ծագման տոքսինները և ծանր մետաղների աղերը: Էնտերոսորբենտը ունի բարձր ադսորբցիոն(ներծծման) ունակություն , չի խախտում ստամոքս-աղիքային ուղու ջրաղային հավասարակշռությունը, չի առաջացնում աղիքային ատոնիա(կծկողունակության կորուստ) և կարող է օգտագործվել երկար ժամանակ:
Դեղամիջոցի մանրէաբանական հիմքը աղիքի բնական միկրոֆլորայի կենդանի լիոֆիլիզացված թթվակայուն բակտերիաների համալիրն է :
«Լակտոդոզ ՆԵՈ»-ն խորհուրդ է տրվում որպես պրոբիոտիկ միկրոօրգանիզմների աղբյուր աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորելու համար, աղիքային միկրոֆլորայի կազմը վերականգնելու, օրգանիզմի էնդոգեն ինտոքսիկացիաների մակարդակը նվազեցնելու համար` լյարդի վրա ծանրաբեռնվածության նվազեցման և դիսբակտերիալ խանգարումների կարգավորման և համալիր թերապիայի նպատակով:
Հատկություններ և առավելություններ
- Տեսակավորում է էկզո և էնդոտոքսինները, ինչպես նաև ախտածին ֆլորան,
- հեռացնում է պայմանական ախտածին ֆլորայի ավելցուկը,
- չի տեսակավորում նորմալ միկրոֆլորան,
- չի վնասում լորձաթաղանթը,
- ձևավորում է կենսաթաղանթ,
- ապահովում է բակտերիաների լրիվ տեղափոխումը հաստ աղի,
- ունի իմունոխթանիչ ակտիվություն,
- ճնշում է ախտածին, նեխած և գազառաջացնող միկրոֆլորայի բազմացումը,
- մասնակցում է մարսողական գործընթացներին և վիտամինների սինթեզին,
- նպաստում է միկրոէլեմենտների (հատկապես երկաթի և կալցիումի) փոխանակման կարգավորմանը),
- կարգավորում է կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակությունը և փոխանակումը:
Ցուցումներ
- աղիքային ախտահարումներով պայմանավորված աղիների խանգարված միկրոֆլորայի վերականգնում,
- սուր և քրոնիկ բակտերիալ և վիրուսային աղիքային վարակներ,
- քրոնիկ, մասնագիտական( պրոֆեսիոնալ) ինտոքսիկացիա,
- աղեստամոքսային խանգարումների և տարբեր էթիոլոգիայի դիսբակտերիոզների կանխարգելում և առողջության վերականգնում,
- հակաբիոտիկոթերապիայի և քիմիաթերապիայի երկարատև կուրսերի դեպքում,
- ալերգիկ վիճակների հակվածության դեպքում,
- սննդի բնույթը փոխելիս , օրինակ՝ ճանապարհորդության ժամանակ,
- սննդակարգի խախտման և դիետիկ սննդակարգում սխալների դեպքում,
- հյուծող հիվանդությունների և երկարատև սթրեսի դեպքում,
- ալկոհոլի չարաշահման դեպքում,
- որպես ընդհանուր ամրապնդող միջոց:
Թողարկման ձև:
60 դեղապատիճ, յուրաքանչյուրը՝ 820 մգ:
Bifidobacterium bifidum |
|
Bifidobacterium breve |
|
Lactobacillus plantarum |
|
Lactobacillus rhamnosus |
|
Bifidobacterium Longum |
|
Lactobacilla acidophilus |
|
Lactobacillus casei |
|
Lactobacillus delbrueckii subsp. Bulgaricus |
|
Ցինկի օքսիդ |
5,0մգ
|
Echinacea purpurea |
75,0մգ |
Խնձորի պեկտին |
200,0մգ |
Կիրառման եղանակը
4 - ից մինչև 12 տարեկաններին՝ 1 պատիճ , օրական 1 անգամ:
Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին՝ 1 պատիճ, օրական 3 անգամ:
Ընդունման տևողությունը ՝ առնվազն 20 օր
Հակացուցումներ
Բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն,
Աղեստամոքսային համակրգի խոցային ախտահարումների սրացման փուլում:
Մանկական տարիք ՝ մինչև 4 տարեկան։
Հատուկ ցուցումներ
Խորհուրդ չի տրվում «Լակտոդոզ ՆԵՈ»-ն օգտագործել տաք խմիչքների հետ :
Խորհուրդ է տրվում հետևել բժշկի ցուցումներին:
Պահպանման պայմաններ
Երեխաների համար անհասանելի չոր, մութ վայրում, 5-ից 15°C ջերմաստիճանի պայմաններում: Սառնարանում պահելը պարտադիր չէ, բայց ապահովում է ապրանքի պիտանելիությունը:


ԼԱԿՏՈԴՈԶ BH


ՄԵԳԱ ՊՈՏԵՆՑԻՆ ՖՈՐՏԵ
